ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունն Արտաքին հետախուզության վերահսկողության դատարանից թույլտվություն է ստացել 193 օտարերկրյա կառավարություններին վերաբերող տեղեկատվություն վերցնել: Այս մասին գրում է «The New York Times» պարբերականը՝ հղում կատարելով «The Washington Post» թերթում հրապարակված 2010 թվականի կառավարական փաստաթղթին: ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունն «ամերիկյան ընկերությունների միջոցով կարող է վերցնել ոչ միայն իր արտերկրի թիրախների տեղեկությունները, այլեւ ցանկացած տեղեկատվություն իր արտերկրի թիրախների մասին»:

Պետությունների ցանկում, որոնց կառավարություններին ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը կարող է լրտեսել, ներառված են գործնականում բոլոր պետությունները՝ բացի Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ավստրալիայից եւ Նոր Զելանդիայից: 193 երկրների ցուցակում ընդգրկված են նաեւ հետխորհրդային բոլոր պետությունները, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը եւ Ուկրաինան: