Ֆրանսիայում բնապահպանական պայքարը շարունակվելու է պոլիէթիլենից տոպրակների համատարած արգելքով:
2016 թվականից էկոլոգիայի համար վնասակար տոպրակները՝ լինեն դրանք վճարովի, թե անվճար, ամբողջությամբ կանհետանան խանութներից: Այս պահանջը չկատարելու դեպքում տուգանք է նախատեսվում:
Սովորական դարձած տոպրակներին փոխարինելու են կենսավերամշակվողները, որոնք պակաս վնասակար են շրջակա միջավայրի համար:
Նշվում է, որ այս օրինագծի ընդունումը վաղուց էր հասունանում: Բնապահպանների ջանքերով հաջողվել է առեւտրի խոշոր կենտրոններում տարածվող պոլիէթիլենային տոպրակների թիվը 10.5 միլիարդից հասցնել մինչեւ 700 միլիոնի: Այս մասին գրում է Euromag.ru-ն՝ հղում կատարելով Le Parisien-ին:
Պոլիէթիլենային տոպրակների արգելքն ուժի մեջ է մտնելու 2016 թվականի հունվարի 1-ից:





























