Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 7-ին հրամանագիր է ստորագրել Հրաչյա Հարությունյանին ՀՀ Կառավարությանն առնթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սրգսյանի մեկ այլ հրամանագրով Հրաչյա Հարությունյանը նշանակվել է ՀՀ Պետական պահպանության ծառայության պետ:


























