Երեկ մեծածավալ հակերային DDOS հարձակում է արձանագրվել «LiveJournal.com», «Twitter» և «Facebook» խոշորագույն կայքերի վրա։

Ինչպես նշված է «Twitter»-ի կարգավիճակ-բլոգում, Մոսկվայի ժամանակով ժամը 18.30-ից կայքի էջում թշնամական բայթերի հոսքեր են երևացել։ Համաշխարհային գործակալությունները հայտնում են, որ նմանատիպ խնդիր է առաջացել նաև «Facebook» կայքում։

Ինչ վերաբերում է «LiveJournal» կայքին, ապա այն Մոսկվայի ժամանակով ժամը 16-18-ը անհասանելի է եղել այցելուների համար։ «Живой журнал»-ի սեփկանատեր Բորիս Օվիչնիկովն ասել է, որ «Живой журнал»-ի սեփական սերվերները նորմալ են աշխատել, և խնդիրն առաջացել է ծառայության և ինտերնետ-մատակարարների միջև։ Նա ենթադրել է, որ ինչ-որ տեղ կապի գլխավոր աղբյուրի հետ առաջացել է տարանցման խնդիր, կամ էլ ինչ-որ մեկը կազմակերպել է հակերային DDOS-հարձակում։

Նշենք, որ այս պահի դրությամբ վերացվել են հակերային հարձակման հետեւանքները եւ կայքերը նորմալ գործում են: