Թբիլիսիի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» նախընտրական շտաբի պետ Գեորգի Ուգուլավան ձերբակալվել է երկրի օդանավակայանում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Նշվում է, որ Ուգուլավային ձերբակալել են Կիեւ թռչելու  պահին, որտեղից, ինչպես հայտարարում է Ուգուլավան, ինքը նախատեսել էր մեկնել Քիշինեւ` ԵԽ-ի տարածաշրջանային վարչության կոնֆերանսին մասնակցելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուգուլավան քրեական պատասխանատվության է ենթարկվել` ծառայողական դիրքն օգտագործելով  պետբյուջեից խոշոր գումար վատնելու մեղադրանքով: