Վրաստանի ՆԳՆ-ն նախկին իշխող  «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը մեղադրել է գերատեսչությանն իր հայտարարություններով վարկաբեկելու համար: Կուսակցությունը հայտարարել էր, որ իշխանությունները հովանավորում են քրեական հեղինակություններին:

Ազգային շարժումը պնդում է, որ վերջերս Վրաստանում քրեական հեղինակությունների վերադարձ է նկատվում:

 «ՆԳՆ-ն շարունակում է ակտիվ պայքար մղել «գողական աշխարհի» դեմ եւ դրա հաստատումն են այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները», - ասված է հաղորդագրությունում, փոխանցում է «Նովոստի-Գռուզիան»:

Հաղորդվում է, որ 2013թ.  «գողական աշխարհի» 70 ներկայացուցիչ է ձերբակալվել, իսկ ընթացիկ տարվա վեց ամսում՝25:

Միաժամանակ, 2012թ. նոյեմբեր-դեկտեմբեր հատվածում ձերբակալվել էր երկու «օրենքով գող», 2013թ.՝ մեկը, որն ուներ մեծ ազդեցություն քրեական աշխարհում: Մեկ «օրենքով գող» հետախուզվում է: