Այս տարվա առաջին 6 ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է  ուղեւորների թվի եւ չվերթերի ավելի քան 25 տոկոս աճ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը:

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է.

«Սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականության արդյունք է:

2014թ. հունիսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղեւորահոսքն ավելացել է 43 տոկոսով: Եթե 2013թ հունիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 145 339 ուղեւոր, ապա 2014թ հունիսի ցուցանիշը կազմում է 208 408 ուղեւոր: Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 42 տոկոս: 2014թ. հունիսին կատարվել է 1995 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1405 չվերթի համեմատ:

Եթե 2013թ. հունիսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ  ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

 Ուղեւորների թիվը 2013թ.  հունիսին Ուղեւորների թիվը 2014թ.  հունիսին Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

Ժամանող  78 464      109 269         + 39 %

Մեկնող      66 875      99 139         + 48 %

Ընդամենը  145 339   208 408         + 43 %

Այսօրվանից սկսած` «Զվարթնոցից» շաբաթական չորս անգամ չվերթներ կիրականացնի նաեւ «Էթիհադ» ավիաուղիները:

Զվարթնոց միջազգային օդանավակայան. ավելի շատ չվերթեր, ավելի լավ պայմաններ ուղեւորների համար: