Նանոմասնիկներով ասֆալտբետոնե ճանապարհը՝ հագեցված լուսավոր գծանշումներով, կբացվի 2015թ. հոկտեմբերին Մոսկվայի հյուսիս-արումուտքում գտնվող Հյուսիսային գյուղում, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի տեխնոպարկի մոտակայքում, հաղորդում է M24.ru-ն՝ վկայակոչելով գիտության, արդյունաբերական քաղաքականության եւ ձեռնարկատիրության վարչության պետ Ալեքսեյ Կոմիսարովին:

655 մետր երկարությամբ եւ 15-18,5 մետր լայնությամբ նորարարական ճանապարհը կսկսվի Դոլգոպրուդնենսկ մայրուղուց: Նախագծի իրականացման համար կպահանջվի 192 մլն ռուբլի (5,6 մլն դոլար):

Շինարարության ժամանակ կկիրառվի «կոլոիդա-նանոդիսպերսային եւ պոլիմերային բաղադրիչներով» ասֆալտբետոն ճանապարհային ծառայության ժամանակը երկարեցնելու համար: «Կայունացնող» հավելումները պետք է մեծացնեն ասֆալտի «պիտանելիությունը» երեք անգամ եւ խոչընդոտեն սառնամանիքների ժամանակ ճաքերի առաջացմանը:

Ճանապարհային պոլիմերային ժապավեններից պատրաստած նշագծումը ավելի կայուն է ավտոմոբիլային անվադողերի ազդեցությանը: Բացի այդ, նոր ճանապարհի վրա փորձակում են լուսադիոդային նշագծում: «Զեբրերի» վրա, հնարավոր է, կանգնեցնեն 3D հոլոգրամա, որպեսզի վարորդները կանգնեցնեն մեքենան հետիոտային անցումների առաջ: «Ռոսնանոյում» առաջարկել են շինարարության ժամանակ օգտագործել մանրացված ավտոմոբիլային անվադողեր: