Հայաստանի կառավարությունը 105 հազար անապահով ընտանիքների համար կփոխհատուցի էլեկտրաէներգիայի թանկացումը: Գործադիրի հուլիսի 3-ի նիստում այս մասին հայտարարել էաշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա նշել է, որ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սպառման ամսական միջին ցուցանիշը շուրջ  200 կՎտ/ժ է կազմում (325 ձմռանը, 180՝ ամռանը): Հետեւաբար օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի 3,85 դրամով թանկացումը մոտ 800, ավելի ստույգ՝ 770 դրամի բեռ կհավելի: Մենք որոշել ենք 1000 դրամի չափով նպաստ սահմանել», - հայտարարել է Ասատրյանը:

Հազար դրամով կավելացվեն ընտանեկան, սոցիալական նպաստները եւ կիսամյակային անհետաձգելի դրամական օգնությունը: Այսկերպ, նպաստների միջին չափը կհասնի ամսական 30 350 դրամի:

Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից: