Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ Թել Ավիվը հրաժարվում է Գազայի հատված մարդասիրական բեռներ տեղափոխող նավատորմը գրոհելու գործով միջազգային հետաքննությունից։
«Եթե Իսրայելը կանաչ լույս վառի միջազգային հանձնաժողովի ստեղծման ճանապարհին եւ պատրաստ լինի պատասխանել հարցերին, այդ ժամանակ, բնականաբար, թուրք-իսրայելական հարաբերությունները այլ կերպ կզարգանան։ Սակայն եթե նա հրաժարվի դրանից, հարաբերությունների կարգավորումն անհնար կլինի»,- ընդգծել է թուրք նախարարը, գրում է Hurriyet Daily News-ը։
«Միթե՞ կարող է ինչ-որ երկիր գրոհել միջազգային ջրային տարածքով անցնող քաղաքացիական նավը։ Սա է հարցը։ Մենք չենք կարող թույլ տալ որեւէ երկրի դիտավորյալ կերպով վնաս պատճառել մեր քաղաքացիներին։ Եթե նրանք չհամաձայնեն միջազգային հետաքննությանը, նշանակում է՝ թաքցնելու բան ունեն»,- հայտարարել է նա։

























