Իրավիճակը Մերձավոր Արեւելքում շարունակում է սրվել: Հուլիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսում վերլուծելով տարածաշրջանի քաղաքական գործընթացները՝ նման տեսակետ հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: 

Նրա խոսքով, մի կողմից դրան նպաստում է Սիրիայի հակամարտությունը, որի կարգավորման հեռանկարները տեսանելի չեն, մյուս կողմից՝ զուգահեռաբար տեղի ունեցող գործընթացները: Մասնավորապես, ըստ փորձագետի, խոսքն էթնիկ-կրոնական հիմքով Իրաքի հնարավոր քայքայման մասին է, ինչը կարող է բերել Մերձավոր Արեւելքում սահմանների վերաձեւման եւ Պաղեստինի եւ Երուսաղեմի միջեւ բռնության աճի:

Պետրոսյանը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տարածաշրջանի հիմնական խաղացողների ուշադրությունը, որոնք ռազմական եւ նյութական օգնություն են տրամադրում Սիրիայի զինյալներին, կարող է ժամանակավորապես սեւեռվել Բաղդադի եւ Երուսաղեմի վրա, ինչն Ասադին հնարավորություն կտա կայունացնել երկրում քաղաքական ճգնաժամը: