Հայ մանրակրթական ընդհանուր միության՝ Հ.Մ.Ը.Մ.-ի 39-րդ խաղերն ու «Նավասարդյան» փառատոնն այս շաբաթ անցկացվում են Լոս Անջելեսի Լեյք Բալբոա շրջանի Բիրմինգեմյան միջնակարգ դպրոցում:

«Post-Periodical»-ի փոխանցմամբ, Հայ մանրակրթական ընդհանուր միության 18 մասնաճյուղերի շուրջ 3.200 մարզիկներ ԱՄՆ-ի արեւմտյան հատվածում մասնակցել են ութ շաբաթ տեւած Օլիմպիադայի ոճով մրցաշարին, որն այս շաբաթ ավարտվելու է եզրափակիչ միջոցառմամբ եւ փառատոնով: Փառատոնն արեւելյան Լոս Անջելեսում սկսել են անցկացնել 1975 թվականից, եւ այն ամերիկահայ համայնքի համար դարձել է խոշորագույն միջոցառումը:

Մասնակիցները մրցելու են տարբեր մարզաձեւերում, այդ թվում՝ բասկետբոլ, ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, թեթեւ աթլետիկա եւ լող: Փակման արարողությունը կայանալու է շաբաթ: Տեղի է ունենալու մարզիկների եւ սկաուտների շքերթ, հրավառություն, ինչպես նաեւ առաջնության մրցանակների հանձնման արարողություն: