Թուրքիայում առաջիկա նախագահական ընտրություններում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) կողմից թեկնածու առաջադրված Սելլահաթին Դեմիրթաշը կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր ունեցվածքը։

Թուրքական Milliyet-ի Սելլահաթին Դեմիրթաշը Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է Դիարբեքիրում 260 հազար լիրա (130 հազար դոլար) արժողությամբ առանձնատուն, Դիարբեքիրում 100 հազար լիրա արժողությամբ տարածք, որը որպես փաստաբանական գրասենյակ է ծառայում, 2 «Աուդի» մակնիշի մարդատար ավտոմեքենա, որոնք օգտագործվում են կուսակցության անդամների կողմից եւ «Շկոդա» մարդատար մեքենա, որն է վարում է Դեմիրթաշի կինը՝ Բաշաք Դեմիրթաշը։

Սելլահաթին Դեմիրթաշը ծնվել է 1973-ի ապրիլի 10-ին, Խարբերդի Բալուի շրջանում։ Ավարտել է Անկարայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որից հետո երկար տարիներ զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ 

Սելլահաթին Դեմիրթաշը բազմիցս դատապարտել է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը եւ պնդել, որ Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը։