Համակարգչային խաղերը մարդկանց օգնում են տարբեր իրավիճակներում անսպասելի լուծումներ գտնել: Այս մասին ասված է ամերիկյան գիտնականների հոդվածում։ Ըստ նրանց, խոսքը ոչ միայն կենցաղային իրավիճակների մասին է, այլեւ այնպիսի խնդիրների, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունն ու գլոբալ ֆինանսական ճգնաժամը։
Նման եզրակացության գիտնականները հանգել են հետազոտության արդյունքում, որի մասնակիցներն առցանց-խաղեր խաղացողներն են (MMORPG), ինչպես նաեւ նրանք, ովքեր նախընտրում եմ միայնակ ռեժիմը։ Gazeta.ru-ի փոխանցմամբ, հետազոտությունը, մասնավորապես, վերաբերվել է նրանց, ովքեր EVE Online եւ DayZ են խաղում։
Գիտնականները պարզել են, որ խաղացողները կարող են ոչ միայն համագործակցել, այլեւ հանուն ամբողջ թիմի երկարատեւ շահի զոհաբերել իրենց անձնական կարճատեւ պահանջները։ Ավելին, խաղի ընթացքում նրանք հաճախ անսպասելի լուծումներ են գտնում, որոնք խաղը ստեղծելու պահին չեն մտածել ծրագրավորողները։
Այս լույսի ներքո էլ գիտնականները եզրակացրել են, որ համակարգչային խաղեր խաղացողները կարող են նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում ելք գտնել՝ ունեցած ռեսուրսներն օգտագործելով ոչ այնպես, ինչպես նրանք սովոր են անել։





























