Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե ԲՀԿ-ում կրկին գաղափարական ու ոչ գաղափարական թեւերի միջեւ խուլ պայքար է ընթանում: Քոչարյանականների համար հարցը խիստ կտրուկ է, մինչեւ աշուն կլռեն, աշնանը` կա՛մ այս կողմ, կա՛մ այն։ ԲՀԿ ղեկավարությունն էլ, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, պետք է կողմնորոշվի` ինքը ո՞ր կողմում է: «Այսպես երկար շարունակվել չի կարող»,- ասում են նրան։ Եթե Գագիկ Ծառուկյանը հետ չքաշվի իշխանությունից, կառավարությունից, ԲՀԿ գաղափարական թեւի մեր աղբյուրները չեն բացառում կուսակցության տրոհումը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























