Իսրայելը պատրաստ է դադարեցնել Գազայի հատվածում հատուկ գործողությունը, եթե հրեական պետության տարածքի ռմբակոծումներն ու հրթիռակոծումները դադարեցվեն: Նման հայտարարություն է արել երկրի Վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ըստ վարչապետի՝ ռմբակոծումների շարունակման պարագայում Գազայի հատվածի բանակային ստորաբաժանումները ուժային գործողությունների կդիմեն:
Մի քանի օր առաջ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը պատրաստ է ՀԱՄԱՍ-ին թուլացնելու համար ընդլայնել գործողությունը Հորդանանի արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում:





























