Իրաքում 250 հազար կանայք եւ երեխաներ, այդ թվում՝ 60 հազար հղի կանայք, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեն, զեկուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Հիվանդանոցները լեփ-լեցուն են: ՄԱԿ-ի բնակչության հարցերով հիմնադրամը մտավախություն ունի, որ որոշ կանայք ստիպված են լինելու ծննդաբերել առանց բժիշկների օգնության», - հավելել է նա:
Ներկայումս նշված հիմնադրամը վերաբաշխում է միջոցները՝ Իրաքի ճգնաժամին առավել արդյունավետ արձագանքելու համար: Հիմնադրամը հավելյալ 6,5 մլն դոլարի կարիք ունի, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Իրաքում իրավիճակը խիստ սրվել էր հունիսի սկզբից, երբ իսլամիստ գրոհայինները գրավել էին հյուսիսային մի քանի բնակավայրեր: ՄԱԿ-ի տվյալով՝ Իրաքում հարկադիր վերաբնակեցվածների թիվը գերազանցել է 1.2 միլիոնը:





























