ԱՄՆ-ի ռազմական հրամանատարությունը հերթական անգամ որոշել է դադարեցնել կործանիչ-ռմբակոծիչ F-35-երի թռիչքները՝ դրանց մասնակցությամբ մի քանի միջադեպերից հետո:
Ավելի վաղ թռիչքները դադարեցվել էին երկու օդանավերում ի հայտ եկած խնդիրների պատճառով, որոնցից մեկը բռնկվել էր թռիչքի պահին, մյուսից էլ վառելիքի արտահոսք էր եղել:
Մեկ օր անց թռիչքները մասնակի վերականգնվել էին: Այժմ արգելքը կգործի մինչեւ հավելյալ զննումների եւ ստուգումների ավարտը, փոխանցում է «Ռոսբալտը» ՝ վկայակոչելով Reuters-ը:
F-35 կործանիչները, որոնք ունակ են խուսափել ռադարներից, Պենտագոնի ամենածախսատար նախագծերից են:





























