Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որքան էլ տարօրինակ է, ադրբեջանական որոշ լրատվամիջոցներից ազնիվ եւ խելամիտ գտնվեց:

Այսպես, Modern.az-ը, տեղի բնակիչներին վկայակոչելով, հայտնում է, որ «հայ զինծառայողները գնդակոծում են  Աղստաֆի շրջանի  սահմանամերձ գյուղերը»:

Կրակոցներն իբրեւ թե հնչել էին ամբողջ գիշեր, այժմ էլ շարունակվում են: Գյուղացիները նաեւ հայտնել էին «ճակատային գծում» հավելյալ տեխնիկայի տեղակայման մասին:

Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հակառակն է պնդում՝ հայտարարելով, որ տվյալ հատվածում իրավիճակը կայուն է:

Իր հերթին հայկական կողմը եւս համեմատաբար հանգիստ իրավիճակ է արձանագրում:

Ահա թե ինչպես են հերթական անգամ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ ջանքեր գործադրում իրավիճակը սրելու համար: