ՆԱՏՕ-ի չորս ռազմանավ մտել է Սեւ ծով։

Խոսքը ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականահան նավերի խմբի մասին է։ Սեւծովյան նեղուցներով մտել են իտալական Aviere հրթիռային հածանավը, ինչպես նաեւ իտալական եւ թուրքական ականահան Rimini եւ Akcay նավերը։

Տվյալների համաձայն, ռազմանավերը ուղղորդվում են դեպի Բուրգաս բուլղարական նավահանգիստ Բուլղարիայում ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունների մասնակցելու համար։

Հիշեցնենք, որ ոչ սեւծովյան երկրների ռազմանավերի՝ Սեւ ծովի տարածք գտնվելու ժամկետը սահմանափակվում է 21 օրով։ Այդ նորմը ընդունվել է 1936թ. Մոնտրեի կոնվենցիայով։