Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է օդանավակայաններում անվտանգության միջոցառումների խստացման մասին՝ բավարարելով ամերիկյան կողմի հայտը:
Լրացուցիչ միջոցառումները կընդունվեն ուղեւորներին հնարավորինս քիչ անհարմարություններ պատճառելու նպատակով: Այդուհանդերձ, հնարավոր են ուշացումներ, հաղորդում է Agence France-Presse՝ վկայակոչելով երկրի քաղաքացիական ավիացիային:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգտոնը ծրագրում է խստացնել անվտանգության միջոցառումները այն արտասահմանյան օդանավակայաններերում, որտեղից ուղիղ չվերթներ են իրականացվում դեպի ԱՄՆ:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունից Reuters գործակալությանը հաղորդել են, որ «Ալ-Քայիդայի» հետ կապված «Ֆրոնտ ան-Նուրսա» շարժման եւ «Ալ-Քայիդան Արաբական թերակղզում» կազմակերպության զինյալները աշխատում են նորպայթուցիկ սարքերի ստեղծման ուղղությամբ, որոնք կարելի է անցկացնել ինքնաթիռ՝ շրջանցելով հսկող համակարգերը, հաղորդում է «Ռոսբալտը»:





























