ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, թե Բաքու այցը դրական լիցք կհաղորդի Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունների զարգացմանը:

«Մենք հետագա երկկողմ խորհրդակցություններ ենք անցկացնելու պաշտպանության ոլորտում հաջորդ ամիս, եւ հուսով եմ՝ շատ բան, ինչ քննարկել ենք, կհստակեցվի»,- ասել է Գեյթսը Ադրբեջան կատարած այցի արդյունքներն ամփոփելով:

Բացի ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությունից քննարկվել են  Կասպից ծովում անվտանգության ապահովումը, հմատեղ զինավարժությունների թվի աճը եւ հետախուզական տեղեկատվության փոխանակումը:

«Հանդիպմանը ադրբեջանական կողմն իր մտահոգություններն է հայտնել ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունից»,- ասել է Գեյթսը, ով իր հերթին խոստացել է այդ մասին տեղեկացնել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: