ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Ուկրաինայի իրադրության հետ կապված նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները սովոր են պատերազմների բոցը կերոսինով հանգցնելուն:

«Ի դեպ, ՆԱՏՕ-ի համար սովորական բան է քաղաքացիական պատերազմների բոցը կերոսինով հանգցնելը», - գրել է նա Twitter-ում:

Ավելի վաղ Ռոգոզինը հայտարարել էր, որ Ուկրաինայի ռազմատեխնիկայի եւ սպառազինության մեծ մասի անսարքության պատճառով ՆԱՏՕ-ն որոշել է նրան վաճառել Արեւելյան Եվրոպայի երկրների զինանոցում առկա խորհրդային զենքը: