Հունիսի 7-ին ժամը 20.38-ին «1-03» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցների տարածքում` ձորի մեջ, հայտնաբերվել է տղամարդու դիակ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» կենտրոնից, դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարների ուժերով ձորից դուրս է բերվել Երեւանի Մոլդովական 54/55 հասցեի բնակիչ, 1932 թ. ծնված Եղիշ Ղուլյանի դին:



























