Երեւանում Ճապոնիայի դեսպանատան բացումը լրացուցիչ խթան կհանդիսանա մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ հարաբերությունների զարգացման համար: Նման կարծիք է հայտնել Ուզբեկստանում Միջազգային զարգացման ճապոնական գործակալության (JICA) ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Իիդա Ջիրոն:

«Հաջորդ տարի բացվելու է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը: Նրա աշխատանքի հիմնական ուղղություններից մեկը լինելու է մասնավոր հատվածի հետ հարաբերությունների զարգացումը, հայ-ճապոնական համատեղ ձեռնարկությունների թվի ավելացումը»,- նշել է Իիդա Ջիրոն:

Նրա խոսքով, ճապոնական կողմը հետաքրքրված է ոչ միայն կառավարական կազմակերպությունների, այլեւ մասնավոր հատվածի հետ հարաբերությունների զարգացմամբ: Այդ նպատակով նաեւ հասարակական համագործակցության ծրագրեր են մշակվում: