Հունիսի 4-ին Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժին բերված հասարակական կարգը խանգարած երկու հարբած երիտասարդները ԱԱԾ աշխատակիցներ չեն եւ որեւէ առնչություն չունեն համակարգի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԱԾ մամուլի ծառայությունից:
«Տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ թերթը հերթական անգամ փորձում է վարկաբեկել մի կառույցի, որը վայելում է հասարակության վստահությունը: Թերթի որդեգրած` պախարակելու, վարկաբեկելու աշխատաոճը պարզապես ջուր է լցնում արտաքին ոչ բարյացկամ ուժերի ջրաղացին, հրճվանք եւ ոգեւորություն պատճառում նրանց: Արդյո՞ք նրանց ուրախություն պատճառելը թերթը նպատակ է դարձրել, թե՞ կիսում է նրանց բերկրանքը»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:



























