Եգիպտոսի դատարանը «Մուսուլման եղբայրներ» միության առաջնորդ Մուհամեդ Բադիային ցմահ ազատազրկման է դատապարտել:

Բադիան, ինչպես նաեւ «Մուսուլման եղբայրներ» շարժման մյուս ղեկավարներն ու մի քանի հարյուր համախոհներ դատարանի առաջ են կանգնել այն բանից հետո, երբ 2013թ. ամռանը զինծառայողների կողմից երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո: Վերջինիս աջակցում էին իսլամիստները: «Մուսուլման եղբայրներ» շարժման գործունեությունը Եգիպտոսում արգելված է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Մուրսիի տապալումից հետո երկրում նախկին նախագահի կողմնակիցների բողոքի զանգվածային ակցիաներ սկիզբ առան, որի կազմակերպման մեջ նոր իշխանությունները մեղադրել են «Մուսուլման եղբայրներին»:

«Մուսուլման եղբայրների» ղեկավարության եւ կողմնակիցների նկատմամբ տասնյակ քրեական գործեր են հարուցվել: Նրանք, մասնավորապես, մեղադրվում են բռնության հրահրման, կանխամտածված սպանությունների, բանտերից փոխուստների կազմակերպման, ինչպես նաեւ լրտեսության մեջ:

Բադիայի, ինչպես նաեւ նախկին նախագահ Մուրսիի նկատմամբ միանգամից մի քանի քրեական գործ է հարուցվել, որոնցից երկուսի մասով դատարանը ավելի վաղ «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդին էր դատապարտել մահվան: