Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 8-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շոհրատ Ջումաեւի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը նպաստելու համար  եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Շոհրատ Ջումաեւը նշել է, որ  հայ-թուրքմենական կապերի ընդլայնման գործում մշտապես զգացել է Հայաստանի իշխանությունների աջակցությունը եւ Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով: