Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Կլաուդիո Կանիջան բացատրել է, թե ինչու Լեո Մեսսին չի կարող լինել արգենտինացիների առաջատարը:
«Լեո Մեսսին մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա կարող է հաջող խաղալ հարձակման բոլոր դիրքերում, նա կարող է մի հպումով փոխել խաղի ընթացքը: Այս պահին նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:
Նա միշտ գտնվում է ճնշման տակ, բայց «Բարսելոնայում» նրան պաշտպանում են այդ ճնշումից: Այնտեղ նրան շատ ավելի հեշտ է խաղալ, քանի որ նա ավելի լավ է ճանաչում իր խաղընկերներին: Մինչդեռ հավաքականում ամբողջ ծանրաբեռնվածությունը նրա վրա է, եւ այստեղ նա իրեն աստղ չի զգում», - հայտարարել է Կանիջան Ole-ին տված հարցազրույցում:


























