Փրկարար ծառայությունը հուլիսի 5-ին, ժամը 19.50-ին ահազանգ է ստացել, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:

Կատարվել է տարհանում, որը ժամը 20.57-ին դադարեցվել է, քանի որ պարզվել է, որ ահազանգը կեղծ է:

Ոստիկանության եւ ՀՆՓԱԻԿ-ի ինեժեներասակրավորային խմբի հետ համատեղ իրականացվել է շենքի տարածքի հետախուզում, ինչի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: