ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը զանգվածաբար հետեւել է համացանցի հասարակի օգտատերերին՝ անհրաժեշտ մարդկանց մասին տեղեկություններ ստանալու համար: Այդ մասին նշվում է «The Washington Post» թերթի հետաքննությունում, որը հիմնված է հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած նյութերի վրա:
Ինչպես պարզել է պարբերականը, ԱՄՆ-ում 10-ից 9 օգտատերի հետեւել են առանց որեւէ նպատակի, որոնց մասին տեղեկությունները պահվել են Սնոուդենի գողացած տվյալների բազայում: Նրանք հայտնվում էին հատուկ ծառայությունների «թիրախում», որպեսզի հետեւեն մեկ ուրիշին, նշվում է հետաքննությունում:
Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները դիտարկել են Էդվարդ Սնոուդենին ներում շնորհելու հնարավորությունը: Բացի այդ, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին «համարձակություն հավաքել» ու ԱՄՆ վերադառնալ:





























