Գերմանիայի ներքին հետախուզության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը նախազգուշացրել է երկրի կանցլեր Անգելա Մերկելին չինական հատուկ ծառայությունների կողմից հաճախակի դարձած արդյուանբերական լրտեսության մասին: Մաասենի խոսքով՝ ՉԺՀ լրտեսության համար հեշտ ավար են դառնում միջին եւ փոքր բիզնեսի ձեռնարկությունները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մերկելը սկսում է իր կանցլերության ընթացքում յոթերորդ այցը Պեկին: Գերմանացի առաջնորդի այս այցելությունը կտեւի երեք օր:
Քանի որ երկրները խոշոր առեւտրական գործընկերներ են, Մերկելը Պեկին է ժամանել գերմանացի մի շարք խոշոր գործարարների հետ միասին:





























