Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում հուլիսի 5-6-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երեւանի Մանանդյան փողոցում այրվել է 80 քմ, Երեւան-Արտաշատ ավտոճանապարհին` 3000 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում` 30 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:





























