Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը hուլիսի 6-ին մասնակցել է բարեգործական միջոցներով Ստեփանակերտում կառուցվող բարերար Անդրեյ Ռապոպորտի անվան զբոսայգու հիմնարկեքի արարողությանը:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե երկրի ղեկավարը նոր զբոսայգու հիմնադրումը պահանջված է համարել՝ կարեւորելով նրա գեղագիտական եւ պրակտիկ նշանակությունը մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի համար:
Նախագահը բարձր է գնահատել արարողությանը ներկա բարերարի ներդրումն Արցախի զարգացման գործում՝ նշելով, որ այն կարեւոր է թե տնտեսական, թե բարոյական տեսանկյունից:
Արարողությանը մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից:




























