Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։
***
Արմեն Հայրապետյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1961 թ. 7 մայիսի, ք. Երեւան
Կրթություն
1978 – 1983 թթ. - Երեւանի Վ. Բրյուսովի անվ. ռուսաց եւ օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ, պատմության եւ անգլերենի ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1983 թ. - Արտաշատի շրջանի Դեմիտրովի միջն. դպրոցի պատմության ուսուցիչ
1985-1986 թթ. -Արտաշատի շրջանի Դեմիտրովի միջն. դպրոցի պատմության ուսուցիչ
1986 -1991 թթ. - ՀԼԿԵՄ Կենտկոմ` սովորող երիտասարդության բաժնի հրահանգիչ, սեկտորի վարիչ, միջազգային հարաբերությունների եւ սփյուռքի հետ համագործակցության բաժնի վարիչի տեղակալ
1991 - 1992 թթ. - «Սփյուռք» ասոցիացիայի փոխնախագահ
1992 թ. առ այսօր - «Մարկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի փոխնախագահ, գլխավոր տնօրեն
2010 – 2011 թթ. - ՌԴ «Յամա վ Շչերբինկե» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ
2011 – 2012 թթ. - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
2014 թ. հուլիսի 7-ից՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
1983 -1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում, լեյտենանտ: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է:





























