Պակիստանի հարավային` Ուազիրստան նահանգում սպանվել է թալիբների առաջնորդ Բեյթուլլա Մահսուդը:
«Al Jazeera»-ի փոխանցմամբ` Մահսուդը մահացել է նահանգում ամերիկյան օդուժի հարձակման հետեւանքով: «Մենք կարծում ենք, որ նա մահացել է հրթիռակոծման ժամանակ: Մենք տվյալներ ունենք, բայց փաստեր չունենք»,- ասել է Պակիստանի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիքին:
Մահսուդը Պակիստանում իր բիզնեսն ուներ. զբաղվում էր երեխաների առեւտրով եւ նրանց վարժեցնում որպես մահապարտներ: Երեխայի գինը կախված էր նրանից, թե թալիբները հատկապես ինչ ահաբեկչություն են ցանկանում իրականացնել եւ ինչքան կարող է մահապարտ երեխան մոտենալ նպատակակետին:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ էլ ամերիկյան օդուժի հարձակումներից զոհվել էր Մահսուդի երկու կանանցից մեկը: Այդ ժամանակ Մահսուդի աներոջ տան վրա կատարված հարձակման ժամանակ Մահսուդը տանը չի եղել:




























