«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիքսված ցանցին միանալու նոր հնարավորությունների մասին:

Մինչեւ 2010թ-ի դեկտեմբերի 31-ը Beeline ֆիքսված հեռախոսագիծ տեղադրել ցանկացող  ֆիզիկական եւ իրավաբանական անձիք կարող են վճարել միանվագ միացման վարձը 12 ամսվա ընթացքում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Արմենտելի» մամուլի ծառայությունից, այս հնարավորությունից կարող են օգտվել թե’ Երեւանի, թե’ մարզերի բնակիչները: Ներկայում Beeline ֆիքսված ցանցին միանալու միանվագ վարձը կազմում է 12000 դրամ ֆիզիկական եւ 14400 դրամ իրավաբանական անձանց համար: