Թուրքայում իշխանության համար ներքին քաղաքական գզվռտոցը ձեռնտու է Հայաստանին: Այսօր՝ հունիսի 7-ին, մամուլիս ասուլիսին այսպիսի կարծիք հայտնեց Արտակ Շաքարյանը՝ անդրադառնալով հարեւան երկրում մոտեցող նախագահական ընտրություններին:
Շաքարյանի կարծիքով, եթե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը տապալվի ընտրություններում, իսկ պետության ղեկավարի պաշտոնը Իսլամական համագործակություն կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդին Իխսանօղլուն զբաղեցնի, հանրապետությունում կոալիցիոն պայքար կսկսվի: «Եվ որքան Անկարան զբաղված լինի ներքին քաղաքական խնդիրներով, այդքան քիչ ժամանակ կունենա արտաքին քաղաքականության վրա», - հայտարարեց փորձագետը՝ հավելելով, որ Երեւանը կարող է օգտվել իրավիճակից եւ հանգիստ զբաղվել Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցերով:
Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ նախագահի երեք թեկանածու են հայտնի. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, Իսլամական համագործակություն կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդին Իխսանօղլուն եւ քրդական ժողովրդավարական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրտաշը: Առաջին փուլը տեղի կունենա օգոստոսի 10-ին: Եթե թեկնածուներից ոչ ոք 50% եւ ավելի ձայն չհավաքի, երկրորդ փուլը կանցկացվի օգոստոսի 24-ին:





























