«Էրեբունի- Երեւան 2796» միջոցառումները պատշաճ կերպով կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ եւ նախապատրաստական աշխատանքներ տանել:
Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:Հանձնարարվել է այս տարվա ծրագրում ներառել նաեւ սոցիական ուղղվածության նպատակային ծրագրեր:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ համապատասխան հանձնաժողով ձեւավորել՝ Երեւանի 2800-ամյակին ընդառաջ համաքաղաքային նշանակության խոշոր ծրագրերի առաջարկներ ներկայացնելու եւ քննարկելու նպատակով:





























