«Արի տուն» ծրագրով Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ վարչական շրջաններից սահմանված չափորոշիչներին համապատասխան 148 հյուրընկալ ընտանիքի հայտ է ներկայացվել: 14 երեխա արդեն իսկ հյուրընկալվել է երեւանյան ընտանիքներում:

Զեկուցվել է նաեւ, որ, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, կազմակերպվում են նաեւ այդ երեխաների մշակութային օջախներ այցելությունները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել ընդգրկուն եւ հագեցած դարձնել «Արի տուն» ծրագրով Երեւան այցելող երեխաների մշակութային առօրյան:

ՀՀ կառավարության կողմից մեկնարկած ծրագրով երեխաների հանգիստը կազմակերպելու նպատակով ձեռնարկված աշխատանքների ընթացքի վերաբերյալ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մարզաառողջարանային 5 ճամբարում ծրագրի առաջին հերթափոխով հանգստի մեկնած երեւանաբնակ 325 երեխաներն առաջիկա օրերին կվերադառնան, փոխարենը արդեն երկրորդ հերթափոխով ճամբարներ կմեկնի ավելի քան 400 երեխա: