Երեւանում համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման մասով 2014թ. առաջին կիսամյակի կատարողականը կազմել է 102,6 %:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչական շրջանների մասով զեկուցվել է, որ, բացառությամբ Կենտրոն վարչական շրջանի, մյուս բոլոր 11 վարչական շրջաններն ապահովել են հավաքագրման 100 եւ ավելի տոկոս ցուցանիշը:
Բացասական գնահատելով Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է իրավիճակը շտկելու ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկել:




























