Հունիսի 7-ին, Չինաստանում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ֆիջի Կղզիների Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատելու մասին համատեղ կոմյունիկեի ստորագրման արարողությունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, միջոցառմանը հաջորդած զրույցի ընթացքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը եւ ՉԺՀ-ում Ֆիջիի դեսպան Ջեյմս Քոյը քննարկել են միջազգային կազմակերպություններում, մասնավորապես` ՄԱԿ-ի շրջանակներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:


























