«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով» վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջապես կայացրել է մամուլի խոսնակի իր ընտրությունը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ խոսնակի որոնումները ի վերջո հանգել են Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանի թեկնածության վրա:
Նշենք, որ Եգանյանը երկար տարիներ աշխատում է Բալասանյանի հետ՝ սկսած նրա պատգամավորական գործունեությունից: Հիշեցնենք, որ վարչապետի խոսնակի պաշտոնի համար տարբեր թեկնածուների անուններ էին շրջանառվում»»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























