Իսրայելի ինքնապաշտպանոթյան ուժերը հայտարարել են ՀԱՄԱՍ-ի գրոհայինների դեմ ռազմական գործողություն սկսելու մասին, փոխանցում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:
Նշվում է, որ գործողության նպատակը Իսրայելի քաղաքացիների անվտանգության ապահովումն է, որոնք «ամեն օր ահաբեկչության են ենթարկվում ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից»:
Ավելի վաղ ԻԻՈՒ-ն նաեւ հայտարարել էր մի քանի հարյուր պահեստայինների զորակոչի մասին` Գազայի հատվածում իրադրության սրվելու կապակցությամբ: Քննարկվում է նաեւ շուրջ 1,5 հազար մարդու հավելյալ զորակոչի հարցը:
Պաղեստինի գրոհայինները Իսրայելի հարավում միաժամանակ արձակել են առնվազն 20 հրթիռ: ՀԱՄԱՍ-ը հայտարաել է Իսրայելի ՌՕՈՒ-ի հերթական հարձակման հետեւանքով իր վեց գրոհայինների մահվան մասին:





























