Նյու Յորքը դարձել է ԱՄՆ-ի 23-րդ նահանգը, որն օրինականացրել է բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը, փոխանցում է gazeta.ru-ն` վկայակոչելով New York Daily News-ը:
Մարիխուանա աճեցնելու արտոնագիր կստանան միայն հինգ մասնավոր ընկերություններ, որոնք կգտնվեն նահանգի բժշկական իշխանությունների վերահսկողության տակ:
Օրինագիծը բժիշկներին թույլ կտա մարիխուանա դուրս գրել Նյու Յորքի այն բնակիչների համար, որոնք տառապում են մի շարք հիվանդություններից, որոնց շարքում են ընկնավորությունը, ՁԻԱՀ-ը եւ հիշողության կորուստը:
Ավելի վաղ նահագապետ Էնդրյու Կուոմոն եւ նրա օրենսդիր ժողովի ներկայացուցիչները օրինագիծ էին մշակել, որը նախատեսում էր բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործման օրինականացում:





























