ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման եւ Ֆրանսուա Օլանդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ են արել ճնշում գործադրել Ուկրաինայի ռուսամետ ակտիվիստների վրա, որպեսզի նրանք հնարավորինս շուտ Կիեւի հետ բանակցություններ սկսեն։

Օբամայի  եւ Օլանդի 45 րոպեանոց հեռախոսազրույցից հետո Ելիսեյան պալատը կոմյունիկե է հրապարակել, որում ասված է, որ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները կոչ են արել հնարավորին սեղմ ժամկետներում հանդիպել անջատականների հետ՝ երկկողմ հրադադարի հասնելու համար, փախանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները նաեւ կոչ են արել ուժեղացնել ռուս-ուկրաինական սահմանի վերահսկողությունը, ինչպես նաեւ ընդգծել են պատանդներին ազատելու անհրաժեշտությունը։

 Միաժամանակ, ուկրաինական իշխանությունները հայտարարել են Դոնեցկի եւ Լուգանսկի շրջափակման մտադրության մասին, որոնք անջատականների վերահսկողության տակ են։