ԱՄՆ-ի քարտուղար Ջոն Քերրին լուրջ մտահոգություն է հայտնել Աֆղանստանում նախագահի ընտրություններից հետո քաղաքական էլիտայի շրջանում ծագած տարաձայնությունների եւ «զուգահեռ կառավարություն» ձեւավորելու կոչերի կապակցությամբ:
«Ապօրինի միջոցներով իշխանության գրավման ցանկացած փորձ Աֆղանստանին կզրկի ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության կողմից ֆինանսների եւ անվտանգության ոլորտում աջակցությունից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աֆղանստանում քաղաքական իրադրությունը սրվել է ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո, ըստ որոնց հաղթել է ֆինանսների նախկին փոխնախարար Աշրաֆ Ղանի Ահմադզայը:
Նրա մրցակից, նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլան չէր ընդունել պարտությունը եւ հայտարարել էր զանգվածային կեղծիքների մասին:





























