Եվրահանձնաժողովում պատրաստ է փաստաթուղթը, որով ԵՄ անդամ երկրներին առաջարկվում է խստացնել ինտերնետ-կազինոների վերահսկողությունը: Այս բիզնեսի շրջանառությունը Եվրոպայում գերազանցում է տարեկան 14 մլրդ դոլարը:
Նոր նորմատիվ ակտերով առաջարկվում է սահմանափակումներ մտցնել նման կազինոների գովազդի համար: Կայքերում պետք է զգուշացում լինի ազարտային խաղերի վնասաբերության մասին, շահելու հավանականության մասին վիճակագրական տվյալներ ներկայացվեն:
Առաջարկվում է նաեւ կախվածությունը բուժելու համար հատուկ հաստատությունները նշել, փոխանցում է NEWSru.co.il-ը:
Այսպիսով, ազարտային խաղերի համացանցային տիրույթը սիգարետ արտադրողների վիճակում կհայտնվի: Ու թեպետ Եվրահանձնաժողովի որոշումները պարտադիր բնույթի չեն, ԵՄ երկրները սովորաբար հետեւում են դրանց:





























