Մոսկվա  քաղաքում հուլիսի 8-10-ը անց է կացվում ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների Խորհրդակցության հերթական նիստը:

Հայաստանի ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, թե խորհրդակցության ընթացքում կքննարկվեն միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների գործընկերային հարաբերությունների  հեռանկարային զարգացման ուղիների եւ համագործակցության հրատապ այլ հարցեր:

Խորհրդակցության ավարտին, արդյունքների հիման վրա, կընդունվի համատեղ հուշագիր:

ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը խորհրդակցությանը կմասնակցի ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ: