ԵՄ անդամ-երկրների մշտական ներկայացուցիչները քննարկել են արեւելյան Ուրաինայի իրավիճակը եւ որոշել ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցառումները: Քննարկումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին Բրյուսելի նիստի շրջանակներում, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետին:
«Ներկայացուցիչները իրավիճակը քննարկել են հունիսի 27-ին Եվրախորհրդի նիստին ԵՄ առաջնորդների կողմից առաջադրված պայմանների լույսի ներքո: Արդյունքում սկզբունքային որոշում է ընդունվել՝ ընդլայնել սահմանափակող միջոցառումները», - ասել է դիվանգետը:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ արդեն հուլիսի 9-ին ներկայացուցիչները կքննարկեն որոշակի անձանց ցուցակ, որոնց մուտքը հնարավոր է արգելվի ԵՄ տարածք, իսկ նրանց ակտիվները կարող են սառեցվել: «Խոսքը միայն պատժամիջոցների երկրորդ փուլի ընդլայնման մասին է»,- ասել է դիվանագետը: Նա նաեւ նշել է, որ վերջնական որոշումը կընդունվի Եվրամիության նախարարների խորհրդի կողմից:
Տվյալ պահին Եվրամիության պատժամիջոցների շրջանակներում ընդհանուր առմամբ Ռուսաստանի 61 քաղաքացի է հայտնվել:





























